Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Թիմի կեսն ավելի կարևորվեց

Թիմի կեսն ավելի կարևորվեց
11.01.2013 | 12:35

Օրերս հայտնի դարձավ, որ Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պոստը լքել է Յուրի Կրասնոժանը: Պատճառն ակումբի մարզական տնօրենի հետ ունեցած տարաձայնություններն են՝ կապված թիմի կոմպլեկտավորման հետ: Այսպես, նախկին գլխավոր մարզիչը որոշել է, որ մի խումբ ֆուտբոլիստներ պիտի հանվեն տրանսֆերի, նրանց փոխարեն ձեռք բերվեն նորերը: Հիմնավորումը հետևյալն է եղել՝ ակումբի առջև դրված խնդիրները թարմ «արյան» անհրաժեշտություն ունեն: «Կուբանի» մարզական տնօրենությունն էլ կարծում է, որ թիմի կազմի այդօրինակ մեծամասշտաբ փոփոխությունը (մարզչի «սև» ցուցակում նշվել է ութ ֆուտբոլիստի անուն) չունի առաջնային անհրաժեշտություն, քանի որ ձեռքի տակ եղած ուժերը պակաս պոտենցիալի տեր չեն:
Գլխավոր մարզիչ-մարզական տնօրեն վեճում վերջինիս կողմն է բռնել մեր հայրենակից Օլեգ Մկրտչյանը, ով «Կուբանի» գլխավոր ներդրողն է: Այլ կերպ ասած՝ ֆինանսական հենասյունը:
«Կուբանի» նոր մարզիչ է նշանակվել բելառուս մասնագետ, հիսուներեքամյա Լեոնիդ Կուչուկը, ով 2004-2011 թվերին գլխավորել է մոլդովական «Շերիֆը»: Նրա վերջին աշխատավայրը եղել է Կիևի «Արսենալը», որի հետ կարողացել է նվաճել Եվրոպայի լիգայում հանդես գալու իրավունքը:
Վերջում ավելացնենք՝ որքան էլ «Կուբանը» ռուսական առաջնության թիմ է, այդուհանդերձ, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում հայ ֆուտբոլասերի համար, քանի որ այստեղ են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Արաս Օզբիլիսն ու Մարկոս Պիզելին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ